
ԱՄՆ-ի Ֆլորիդայի լողափերից մեկում ջուրը ափ է հանել անհայտ ծագման աչք: Ամերիկացի մասնագետները դեռ չեն կարողանում որոշել, թե ինչ կենդանու աչք է դա: Անհայտ գտածոն հայտնաբերել է տեղի բնակիչ Ջինո Կովաչին, որը ամենօրյա վազք է կազմակերպում ծովափով: Աչքը շատ սառն է եղել և դեռ արնահոսել է, երբ Կովաչին այն դրել է տոպրակի մեջ: Նա պահել է աչքը սառնարանում` մինչ գիտնականների ժամանումը: Այժմ աչքը հետազոտվում է: Այն կարող է պատկանել կետի կամ այլ հսկայական ձկան: