Գերմանիայի բնակչության թվաքանակը մինչև 2060 թ.-ը կկրճատվի 8 միլիոնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի բնակչությունը, որն այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 81 միլիոն մարդ, կշարունակի աճ գրանցել ևս մոտակա 5-7 տարիների ընթացքում, իսկ այնուհետև կսկսի հետզհետե նվազել, ու մինչ 2060-ը կկազմի 68-ից 73 միլիոն քաղաքացի, հայտարարել է Գերմանիայի Destatis Դաշնային ռազմավարական գերատեսչության նախագահ Ռոդերիխ Էգելերը. գրում է ՌԻԱ «Նովոստին»:

Նրա խոսքերով՝ Գերմանիայի բնակչությունը աճել է 2011-ից 2013 թթ: 2003-ից 2010 թթ. ընթացքում բնակչության թվի նվազումը կանգնեցվել է 2011 թ. ներգաղթյալների արտահոսքով:

«Բնակչության թվաքանակը կապված միգրացիայի ընդհանուր մակարդակից 80.8 միլիոնից, ենթադրաբար, կաճի ևս 5-7 տարի, իսկ այնուհետև կսկսի նվազել: 2013 թ. ցուցանիշից ցածր, ենթադրաբար, կլինի ոչ շուտ, քան 2023 -ը: 2060 թ. բնակչության թվաքանակը ցածր միգրացիայի պայմաններում կկրճատվի մինչ 67.6 միլիոն մարդու»,- ասել է Էգելերը Բեռլինում:




Լրահոս