
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, դոկտոր Պամելա Շտայներին:
Հանդիպման ժամանակ արծարծվել են հայ ժողովրդի եւ Արցախի պատմությանն առնչվող մի շարք քաղաքական, մարդասիրական եւ հոգեբանական խնդիրներ:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում Հենրի Մորգենթաուի նկատմամբ՝ նրա կյանքն ու աշխատանքը դիտարկելով որպես բարձր պրոֆեսիոնալիզմի եւ բարոյականության չափանիշ:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: