Չնայած «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչիկ Քոքոբելյանն արդեն վերադարձել է Երեւան, սակայն առայժմ չի շտապում հանդիպել «Ժառանգության» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց կուսակցությունների միջեւ առկա տարաձայնությունները: Այս փաստը հաստատեց նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: Ավելին, Հակոբյանի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում զանգահարել Քոքոբելյանին այդ խնդրով, այլ սպասում են նրա նախաձեռնությանը: Մինչ այդ, ականատեսների վկայությամբ, Քոքոբելյանը Ամիրյան փողոցում գտնվող «Սե գաֆրեդո» սրճարանում հանդիպել է իր կուսակցության ներկայացուցիչներից մի քանիսի, օրինակ՝ Հովհաննես Ղազարյանի հետ: Հիշեցնենք, որ վերջերս ԺԿ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրենց համամասնական ցուցակով պատգամավոր դարձած ԱԴԿ ղեկավար Քոքոբելյանի հետ ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել միասին մանդատները վայր դնելու մասին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ