![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/64549.jpg)
Շախմատի Հայաստանի հավաքականը դարձավ աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր: Վերջին` 9-րդ տուրում, հայ գրոսմայստերները հանդիպեցին եգիպտացիների հետ և կարողացան հաղթանակ տանել:
Հայաստանի հավաքականը 11 միավորով գրավեց երրորդ տեղը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել են չինացիները, իսկ Ուկրաինայի հավաքականը 12 միավորով երկրորդն է: