Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսն իր պատմական կաթողիկոսարանին վերադարձնել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:
«Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցի առիթով մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն իր պատգամների մեջ հաճախակի հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը:
Այս շրջանակներում Սիսի կաթողիկոսարականի և ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ համարվելով մեր ժողովրդի տարածքները վերադարձնելու և ոտնահարված իրավունքները վերականգնելու առաջնորդող: Ահա այս հավատքով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը որոշեց դատ բացել Թուրքիայի Սահմանադրական դատարանում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում