ՓՈԽԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մի կողմից չթաքցնելով իր «արժանիքները», մյուս կողմից էլ հերքել էր իրեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի փոխարեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում ընդգրկելու մասին լուրերը, սակայն երեկ պարզվեց հակառակը: ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսի ժամանակ Նաղդալյանն ասել է, թե ինքը պատվիրակության կազմում չի ընդգրկվի՝ զուտ իր պաշտոնական դիրքից ելնելով. ըստ նրա՝ ինքն ԱԺ փոխխոսնակ է, իսկ ԵԽԽՎ-ում չկա նախադեպ, որ ԱԺ փոխխոսնակն ընդգրկվի ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Բայց հիշեցնենք, որ ժամանակին՝ 2003-2008թթ., Տիգրան Թորոսյանը, լինելով ԱԺ փոխնախագահ, այնուհետեւ նախագահ, ընդգրկված էր ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում, ավելին, դրա ղեկավարն էր:




Լրահոս