Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Գոգոլի 2 հասցեում գտնվող ենթակայանի շենքը, կարգավորիչ կայանի շենքը, շինությունը, պարիսպը, լողավազանը Երեւանի քաղաքապետարանին տալու հարցը: Նման որոշում կայացնելու հիմքն այն է, որ Քանաքեռ-Զեյթուն թաղամասում՝ Ուլնեցու-Ռուբինյանց փողոցների միջանկյալ հատվածում, ապամոնտաժված 2,5 կմ երկարությամբ երկաթգծի տեղում ավտոճանապարհ է կառուցվում: Եւ այդ ենթակայանը, ըստ կառավարության, խոչընդոտում է ճանապարհի կառուցմանը: «Համայնքին ճանապարհաշինական եւ ճանապարհի հետագա շահագործման նպատակներով հանձնելու անհրաժեշտությամբ, ինչը կապահովի մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի միջոցառումների լիարժեք իրականացումը»,-նշված է հիմնավորումների մեջ:
ԱՆՀԱՏՈՒՅՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ