ՍՏԻՊՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սփյուռքահայ լրագրողները հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Լրագրողներից մեկը, անդրադառնալով  «Ժողովուրդ»-ի՝ հոկտեմբերի 6-ի թիվ 400 համարում տպագրված «Էժան կարտոֆիլ» լուրին, հարցրել է, թե արդյոք ձեռնարկվում են միջոցառումներ այդ   մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ: «Ես արդեն հրահանգել եմ, կատարվում են ընդլայնված աշխատանքներ այդ գնորդներին գտնելու համար»,-եղել է նախարարի պատասխանը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Սեդրակ Գասպարյանը մեզ տեղեկացրել էր, որ իրենց այցելած երկու անձինք ներկայացել են ՊՆ-ի անունից եւ ասել, որ պատրաստվում են 40 դրամով կարտոֆիլ ձեռք բերել՝ «նախընտրելի է անորակ, քանի որ նախատեսված է  բանակի համար»:




Լրահոս