ՀՀ-ն Թուրքիայից հողային պահանջներ չունի՞. ՀՀԿ-ական պատգամավորի մեկնաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պոզների հաղորդման ընթացքում ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Այս հայտարարությունը շատերի կողմից քննադատության ենթարկվեց: Հարց է առաջանում` այդ դեպքում պահանջատիրությունն ինչպես է դրսևորվելու և ինչ մակարդակում է տեղի ունենալու:

ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ն Թուրքիայից տարածքների պահանջ չունի: «Մենք միջազգային կառույցներում համապատասխան պարտավորություն են ստանձնել` հարգել մյուս անդամների տարածքային ամբողջականությունը: Մենք` որպես պետություն, չենք կարող տարածքային պահանջներ ունենալ: Բայց Հայոց ցեղասպանության ժառանգները, եկեղեցին կարող են գույքային պահանջ ունենալ»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը և հավելեց.«Մենք կարող են պահանջել վերականգնել մեր իրավունքները կամ այդ տարածքներում բնակություն հաստատել»:

Հիշեցնենք, որ Կիլիկիո կաթողիկոսությունը հայցով դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի կաթողիկոսարանը:




Լրահոս