
Դեռևս այս տարվա հունվարին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները բողոքեցին, որ իրենց կողմից զբաղեցրած տաղավարների համար նախատեսված վարձավճարներն ավելացել են, ինչի հետևանքով իրենք հայտնվել են անելանելի վիճակում:
Այս ամենից հետո ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է օգնել առևտրականներին: Նա Աբովյան քաղաքում անվճար տարածք տրամադրեց «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին:
Եվ այսօր` ապրիլի 28-ին, կայացավ «Առինջ-մոլ» տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը` ասելով, թե ինքն ապացուցեց, որ իր խոսքը գործ է` հրաժարվելով իրադարձությունից դուրս այլ հարցերի պատասխանել:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան