
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետդումա է մտցրել մինչ 2016 թ Հայաստան առանց մաքսատուրքի բնական գազի, նավթամթերքի ու ադամանդների մատակարարման մասին պայմանագիրը երկարացնելու մասին օրինագիծը: Այս մասին ասվում է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Արձանագրությունը երկարացվում է մեկ տարով՝ մինչ 2015 թ դեկտեմբերի 31-ը:
Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թ Ռուսաստանից Հայաստան է արտահանվել 1.8 մլրդ խմ գազ, 222 հազար տոննա նավթամթերք: