ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Գյումրու Մուշ-2 թաղամասը կառուցապատող շինարարներն արդեն 3 շաբաթ է՝ ինչ ավարտել են իրենց աշխատանքը, սակայն չեն ստացել աշխատավարձերը: Աշխատողներն այս առիթով բողոքել են, սակայն նրանց բողոքին ի պատասխան՝ կառուցապատման աշխատանքներն իրականացնող «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի ղեկավարությունն ասել է. «Համբերե՛ք մի քիչ, Սերժ Սարգսյանը գա, շենքերի բացումն անենք, նոր ձեր փողերը կտանք»: Ինչո՞ւ չեն վճարվում աշխատակիցները: Մեր այս հարցին ընկերության մամլո խոսնակ Արմենուհի Ուդումյանը պատասխանեց. ««Մուշ-2» թաղամասում աշխատանքները մոտեցել են ավարտին, սակայն դեռեւս լիովին չեն ավարտվել, եւ յուրաքանչյուր բրիգադի աշխատանքն ավարտված կլինի ընդունող հանձնաժողովի կողմից համապատասխան ուսումնասիրություններից, ստուգումներից եւ հանձնման ակտը ստորագրելուց հետո, եւ ըստ այդմ՝ կկատարվի վճարում»:




Լրահոս