Ռուսական Россия 24 հեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանի գազային ոլորտին և Ռուսաստանից մատակարարումներին:
Հաղորդումն անդրադարձել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի երևանյան այցին:
«Հայաստանի Հանրապետության համար գազի գինը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, կնվազի, այն այժմ կազմելու է 165 դոլար` խորանարդ մետրի համար: Մինչև վերջերս այն 190 դոլար էր: Կարող եմ ասել, որ գնային այս մակարդակը թույլ է տալիս մեզ իրականացնել նաև ներդրումներ գազատրանսպորտային համակարգի վերականգնման և արդիականացման ոլորտում»,- ասել է Միլլերը հաղորդմանը տված հարցազրույցում:
Մանրամասները` տեսանյութում