«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան Անդրանիկի փողոցի զբոսայգու հարակից տարածքից ոստիկանությունը երեք հոգու բաժին է բերման ենթարկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք տաքսու վարորդներ են: 46-ամյա Աշոտ Մարգարյանի մոտ եղել է կանեփանման զանգվածի 2 փաթեթ, իսկ 44-ամյա Վրեժ Խաչատրյանի մոտ՝ 1 փաթեթ: Երրորդի՝ Արման Թովմասյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այժմ հետաքննություն է կատարվում:
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ