Իմ երազանքն է, որ կսկսենք ֆինանսավորել ոչ թե առողջապահական հիմնարկները, այլ հիվանդներին. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեմն դուք կարող եք մի լավ բան անել, բայց եթե մինչև վերջ չենք անում կարող է վատ լինել: Այս մասին Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը` խոսելով առողջապահության  ոլորտի վերաբերյալ ներկայացված օրենքի նախագծի մասին: Վերջինիս տեսակետը դրական է, որոշակի վերապահումներով:

Բագրատյանի խոսքով`  չպետք է ֆինանսավորել առողջապահության ոլորտը, այլ առողջապահական ծառայություն ստացող քաղաքացուն: Պատգամավորի կարծիքով, օրինակ` վիրահատություններից հետո տեսանկարահանված տարբերակը պետք է տրամադրվի հիվանդին, որպեսզի վերջինս տեսնի, թե ինչի հետ ինչ է կատարվել:

«Երբ մենք բյուջեն տալիս են առողջապահության նախարարությանը, մենք ինչպես ենք որոշում` դա բավական է ծառայության համար, թե ոչ: Որոշում ենք սովետական ձևով: Իմ երազանքն է, որ մենք կսկսենք ֆինանսավորել ոչ թե առողջապահական հիմնարկները, այլ առողջապահության ծառայություններ ստացողներին»,- ասաց Բագրատյանը: Նա օրենքի նախագծի հեղինակներին խնդրեց որոշակի փոփոխություններ կատարել նախագծում և ավելի մեծ դերակատարում տրամադրել «պացիենտին», ոչ թե բուժհիմնարկներին:




Լրահոս