Թևան Պողոսյանը Հռոմի պապից մինչև Քիմ Քարդաշյան շնորհակալ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ելույթը նվիրեց բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին եղան հայ ազգի կողքին:

Թևան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Հռոնի պապին, Ֆրանսուա Օլանդին, Վլադիմիր Պուտինին, Քիմ Քարդաշյանին, Քանյե Ուեսթին և Սերժ Թանկյանին, Շերլին Սարգսյանին, Շառլ Ազնավուրին և բոլորին, ովքեր, պատգամավորի խոսքով կանգնեցին հայ ժողովրդի կողքին:

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեր ցավը կիսեցին մեզ հետ: Իմ 5 զավակներևի անունից շնորհակալ եմ»,- ասաց նա: Ելույթի ավարտին հետևեցին ծափահարություններ նիստերի դահլիճում նստած մի քանի պատգամավորների կողմից:




Լրահոս