
«Մեր քաղաքական դաշտն ինձ հիշեցնում է «Բուրատինո» մուլտֆիլմի Տորտիլա կրիայի ճահիճը՝ միապաղաղ, հանգիստ, գարշահոտ ճահճախոտերով եւ մոծակներով… Բացառությամբ Օսկանյանի հետ կապված փոքր ալյակները…»:
Երեւանի արդեն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն «ալյակների մասին» նոր աշխատության վրա է չարչարվում: Ո՞վ կպատկերացներ, որ Բազազն այսքան ռոմանտիկ ու քաղաքականապես հասուն մարդ կլիներ: Ուշադրությո՛ւն դարձրեք, թե նա ինչի հետ է համեմատում հայրենի քաղաքական դաշտը: Իսկ մենք կարծում էինք, որ Մելքոնյանը, բացի ՀՀՇ-ի սիրելի կանանց նկատմամբ բռնություն կիրառելու հմտությունից, որեւէ այլ արժանիք չունի: Պարզվում է՝ ունի. նա ծպտյալ քաղաքական գործիչ էր: Հետաքրքիր է՝ հնարավո՞ր է՝ նա էլ կուսակցություն բացի, ինչպես Լավանդայի Արայիկը: