
Ֆրանսիան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ջանքեր գործադրել: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այցով եղել է Ադրբեջանում ու հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Դրանից մեկ օր առաջ նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարները մոտ ժամանակում առանձին-առանձին կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- նշել է դիվանագետը: