Լոռու մարզից դեպի Երևան տանող ճանապարհը գտնվում է շատ վատ վիճակում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այսօր հայտարարեց վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Վերջինս նշեց` վարորդները շատ թանկ են վճարում այդ ճանապարհով անցնելու համար: «Խնդրում եմ, որպեսզի առաջին հերթին այդ ճանապարհները վերականգնվեն: Խոսքը Երևան- Ապարան, Ապարան – Վնաաձոր և Վանաձոր- Ալավերդի ճանապարհի մասին է: Իմ պահանջը և խնդրանքը ուղղված է կառավարությանը, որպեսզի ուշադրություն դարձնի Երևանից Լոռու մարզ տանող ճանապարհին»,- ասաց պատգամավորը:
Նա դժգոհեց, որ վարորդները միլիոնավոր տուգանքներ են վճարում արագաչափերի և տեսախցիկների պատճառով, և դա այն դեպքում, երբ նույնիսկ նորմալ ճանապարհ չկա երթևեկելու: