
Մադրիդի «Ռեալ»-ի նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է «արքայական ակումբ»-ի կազմում իր նորամուտը նշել ապրիլի 29-ին՝ Պրիմերայի 33-րդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ խաղում։
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ 16-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից հրավեր է ստացել հիմնական թիմի հետ մարզվելու համար։ Հրավիրվել են այլ ֆուտբոլիստներ ևս:
Նշենք, որ «Ռեալ»-ը ձմռանը ձեռք էր բերել Էդեգորին 4 մլն եվրոյով, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 105 հազար եվրո։