
Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հեռագիր է ուղարկել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, որում նշել է, որ ընդդեմ մարդկության ու քաղաքակրթության հանցագործությունները չպետք է արդարացվեն, հայտնել են նախարարների կաբինետի մամլո ծառայությունից:
«Այս օրերին մենք հարգում են պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում զանգվածային բռնաճնշումների արդյունքում զոհերի հիշատակը: Ընդդեմ մարդկության ու քաղաքակրթության հանցագործությունները չպետք է արդարացվեն»,-ասվում է Մեդվեդևի հեռագրում:
ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը նաև նշել է, որ յուրաքանչյուրը պետք է խնամքով պահպանի այդ սարսափելի ողբերգության մասին ճշմարտությունն ու ամեն ինչ անի, որպեսզի անցյալի այդ սարսափելի իրադարձություններն այլևս երբեք չկրկնվի: