ՀԱՐՑ. Խորենացու 74 հասցեում ունեմ տարածք, որը ծառայեցնում եմ որպես սննդամթերքի պատրաստման կետ, եւ այն գրանցված է որպես ՍՊԸ: Ուզում եմ այդ տարածքը հանել ընդհանուր բնակֆոնդի հաշվեկշռից: Դիմել եմ քաղաքապետարան, տեղեկացրել են, որ ունեմ 57 հազար դրամ պարտք: Այն մարել եմ, սակայն գործընթացը նորից չեմ կարողանում իրականացնել: Ինձ մերժում են առանց պատճառաբանության: Ո՞րն է այս գործընթացի իրականացման կարգը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դավիթ Հովհաննիսյանի հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ Մ. Խորենացու փողոցի N74 հասցեում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան գործառական նշանակությունը փոփոխելու խնդրի հետ կապված կայացվել է Երեւանի քաղաքապետի որոշում: Քաղաքացին այն կարող է ստանալ Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան»-ից:
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ քաղաքապետի այդ որոշումը բխում է քաղաքացու շահերից: Տարօրինակ է, սակայն, որ դրա մասին քաղաքացին տեղեկանում է միայն մեր թերթին դիմելուց հետո: