ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում տնտեսվարող սուբյեկտները ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:

Մարգարիտա Հակոբյան (31 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը նախորդ համարում) Օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը (այդ համակենտրոնացմանը մասնակցելը) առաջացնում է տուգանքի նշանակում՝ համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի՝ համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող տարվա հասույթի 4%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 մլն դրամ: Նախորդող տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի՝ համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի 4%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 մլն դրամ:
Անբարեխիղճ մրցակցության գործողությունն առաջացնում է տուգանքի նշանակում 500 հազար դրամի չափով:
Նույն իրավախախտումը 1 տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում 1 մլն դրամի չափով:
Արգելված պետական օժանդակություն ստանալն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի՝ իրավախախտման նախորդող տարվա հասույթի 2%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացնելու դեպքում՝ նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի 2%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 միլիոն դրամ:

ՏՄՊՊՀ լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր իրականության մեջ արձանագրվել են փաստեր, երբ որոշ  իրավախախտ  տնտեսվարողներ ոչ  միայն կրկնակի, այլեւ եռակի անգամ խախտել են սահմանված օրենքը: Սակայն որքան էլ զգալի լինի նրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցը, այդուհանդերձ, այն բավականաչափ խիստ չէ, որպեսզի տուգանված տնտեսվարողն առաջիկայում նորից չխախտի օրենսդրությունը:




Լրահոս