
Այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գյուլունյա» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ինչպես քաղաքական, այնպես էլ` մշակութային գործիչներ:
«Գյուլունյա»-ն վիպակ է ննջող, բայց չմեռնող հիշողության մասին, որը պատմության բեռն ու բարդույթը հաղթահարելու գրավականն է: Գիրքը 1915 թվականի Հայոց մեծ եղեռնը վերապրած կնոջ և նրա ընտանիքի մասին է: