
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել “Էրեբունի-Երևան-2794” տոնակատարության շրջանակներում կազմակերպված գալա համերգին:
Հանրապետության ղեկավարը տիկնոջ հետ առավոտյան “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարող հրապարակում ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարող՝ քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերականացված ներկայացմանը: Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է տոնական Երևանում, զրուցել տոնախմբության մասնակիցների հետ, դիտել մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները: