
Սիրիայի ԱԳՆ-ն թուրքական բանակին մեղադրել է Իդլիբ և Հալեպ քաղաքներում հարձակում իրականացնող ահաբեկչական ավազակախմբերին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:
Սիրիայի ԱԳՆ հայտարարությունը, որը հրապարակվել է սիրիական ՍԱՆԱ գործակալության կայքում, ասված է. «Ահաբեկչական խմբավորումների զինված հարձակումները Սիրիայի տարբեր քաղաքների վրա իրականացվել են թուրքական բանակի աջակցությամբ, ինչը նշանակում է, որ Թուրքիան կրկին ագրեսիա է դրսևորում Սիրիայի դեմ»:
Սիրիան ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել դատապարտել Անկարայի գործողությունները: