
Երեկ` կիրակի օրը 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում: Երկրաշաժի էպիկենտրոնը եղել է 5 կմ խորության վրա և գտնվել է Վրաստանի հետ սահմանին գտնվող Բալակենի շրջանի Զաքաթալա քաղաքից 25 կմ արևմուտք: Ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ, Զաքաթալա և Բալակեն քաղաքներում` 4 բալ: