Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մինչև 56 կգ քաշայինների մրցապայքարում բոլոր գոտեմարտերը գերազանց անցկացրեց Գոռ Մայիլյանը և նվաճելով ոսկե մեդալ՝ հռչակվեց Սամբոյի աշխարհի չեմպիոն: Հավելենք, որ մեր մարզիկներն այս առաջնությում արժանացել են նաև 4 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Այսպիսով, Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` զիջելով միայն Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներին: Հիշեցնենք, որ հայ սամբիստները երրորդ տեղն էին գրավել նաև 2012թ. սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 16-ին:
Հայ սամբիստը՝ աշխարհի չեմպիոն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ