Կառավարության նիստի օրակարգում կդրվի Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ ՀՀ ՊՆ հաշվետվությունը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստում մի աննախադեպ օրինագիծ է քննարկվելու: ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը ներկայացնելու է պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների տարեկան հաշվետվությունը:

Ըստ ՀՀ օրենսդրության, պետգույքի կառավարման վարչությունը ԱԺ-ին պետք է ներկայացնի յուրաքանչյուր տարվա պետական գույքի մասնավորեցման ծրագրի հաշվետվությունը, որը, նախ, պետք է հաստատվի կառավարությունում: ՊԳԿ վարչությունը նախագծին կից փաստաթղթերում չի պարզաբանել, թե ինչու է փաստաթուղթը ներկայացրել այսքան ուշացումով: Ամենայն հավանականությամբ, հաշվետվությունը մոռացել են ժամանակին ներկայացնել և հանկարծ հայտնաբերել են 7 տարի անց:

Որևէ արտառոց բան այդ հաշվետվության մեջ չկա, ընդամենը թվարկված է, թե ինչ գույք է մասնավորեցվել և ինչ գներով: 2006-2007թթ., ինչպես նշված է հաշվետվության մեջ, մասնավորեցումից ստացված միջոցներից ՀՀ պետական բյուջեի հատուկ հաշվին է փոխանցվել 178 միլիոն 582 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում ՀՀ կառավարության նիստի օրակարգում է դրվելու Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ ՀՀ ՊՆ հաշվետվությունը՝ ՀՀ ԱԳՆ-ի հատուկ եզրակացությամբ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս