
Լիտվայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել ընդդիմադիր “Աշխատանքի կուսակցությունը”(24,48%) եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Իշխող “Հայրենիքի միությունը” եզրափակում է առաջատարների եռյակը: Ընդդիմության վարկանիշի բարձրացումը պայմանավորված է լիտվացիների դժգոհությամբ`ուղղված կառավարության ծրագրին: Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5, իսկ կոալիցիաները՝ 7% արգելքը։