«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների 29-ամյա փոխնախարար Հայկ Հարությունյանը պատկառելի հարստության տեր է: Նա փոխնախարար նշանակվելիս՝ 2014-ի օգոստոսի 5, հայտարարագրել է հողամաս, բնակելի տուն, «Mercedes 350 4 Matic» մակնիշի ավտոմեքենա և 3 ընկերության բաժնետոմս, երեք փոխառություն (պարտքով տրված գումար), ընդհանուր 104 մլն 955 հազար դրամ: Բացի այդ՝ ունի նաև 19 մլն դրամ, 45 հազար դոլար և 20 հազար եվրո դրամական միջոցներ: Իսկ 2014-ի յոթ ամիսներին՝ մինչև նշանակվելը, նրա եկամուտները կազմել են 120 մլն 920 հազ. դրամ:
Նման սրընթաց կարիերայի համար Հայկ Հարությունյանը, թերևս, պարտական է իր հորը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին, և հորեղբորը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Իհարկե, երիտասարդ փոխնախարարը 2012-2014 թթ. գործարարությամբ է զբաղվել, և պարզվում է՝ հաջողակ գործարար է: Ուշագրավ է նաև այն, որ նշանակվելուց 4 օր հետո Հայկ Հարությունյանը տոնել է իր 28-ամյակը. հայրն ու հորեղբայրը վատ նվեր չեն մատուցել երիտասարդին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։