Իտալիայի Ա Սերիայում երեկ տեղի է ունեցել «Ուդինեզե»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի` 2:1 հաշվով հաղթանակով:
«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մաուրո Իկարդին (48-րդ րոպե, 11 մ) և Պոդոլսկին (65), իսկ «Ուդինեզե»-ի կազմում` Անտոնիո Դի Նատալեն (50): Պոդոլսկիի գոլը հաղթանակ բերեց թիմին Իտալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում:
Տանտերերի կազմում 40-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր Մաուրիցիո Դոմիցին, իսկ 58-րդ րոպեին` Էմմանուել Ագեմանգ-Բադուն: Այս պահին «Ինտեր»-ը 48 միավորով 7-րդն է, իսկ «Ուդինեզե»-ն ` 38 միավորով 13-ը: