«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ակնարկել է, որ ակումբն ամռանը կարող է բաժանվել հարձակվող Մարիո Բալոտելիից: Մարզիչը դժգոհ է վերջին հանդիպումներում հարձակվողի խաղից:
«Մարիոն ձգտում է խաղալ որքան հնարավոր է լավ, բայց ամբողջ մրցաշրջանի ժամանակ մենք հարձակման գծում խնդիրներ ենք ունեցել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իր ապագայի համար ամեն օր աշխատի: Դա վերաբերում է Բալոտելիին և մյուսներին», – նշեց նա: