Մենք ձգտում ենք վերջապես միանալ Հայաստանին. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինական խոշորագույն  Clarin թերթն ապրիլի 27-ի համարում հարապարակել է հարցազրույց  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որում նա անդրադարձել է, Հայաստանին Արցախի միանալու, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք ձգտում ենք վերջապես միանալ Հայաստանին: Մենք ապրում ենք այդ բուռն ցանկությամբ: Բայց դեռ չի եկել դրա ժամանակը»,-  ասել է Բակո Սահակյանը:   Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝  ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ   Ռուսաստանը օգնում է ղարաբաղյան ուժերին, եւ ԼՂ սպաները պարբերաբար վերապատրաստվում են իրենց ռուս գործընկերների հետ:

Բակո Սահակյանն ասել է նաեւ, որ մտահոգիչ է  ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս երկրների կողմից «վտանգավոր պետությանը» զենք վաճառելու փաստը:   Ի դեպ, Բակո Սահակյանից հարցազրույց վերցրած լրագրողը՝ Մարսելո Կանտելմին  2013 թվականի օգոստոսից  Ադրբեջանի  սև ցուցակում է, եւ նրան  արգելվում է  այդ երկիր մուտք գործել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս