2012 թվականի հոկտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 08.10-12.10.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350 հազ. դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում եւ հաշվարկվել 88.5 հազ. դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀբնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել են`
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով կայացվել է 50 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 58.5 հազ. դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված դեկորատիվ ծառի ապօրինի հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 70.0հազ.դր գումարի չափով եւ հաշվարկվել է 30 հազ. դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 30 հազ. դր. գումարի չափով:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի ՏԲ բաժնի աշխատակիցների եւ ոստիկանության կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 22.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:
Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.4 մլն. դր. գումար: