Չեռնոբիլի ԱԷԿ-ի գոտում գրանցված հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռևս չի հանգցվել, հայտարարել են Ուկրաինայի իշխանությունները: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ռադիոակտիվ իրավիճակը Կիևում ու Կիևի շրջանում չի գերազանցում նորմատիվ ցուցանիշները:
Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտակայքում գրանցված հրդեհի հիմնական պատճառ է համարվում դիտավորյալ հրկիզումը կամ կրակի հետ անզգույշ վարվելը, հայտարարել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Զորյան Շկիրյակը:
Նրա խոսքերով՝ կրակի տարածումը էլեկտրակայանի ուղղությամբ կանգնեցվել է, իսկ ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է: