
Լա Մանշի վրա անհետացել է ֆրանսիական Ամյեն քաղաքից դուրս եկած ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող С-135 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, հայտնում է Lenta.ru-ն:
Անհետանալուց առաջ ինքնաթիռը արտակարգ իրավիճակի մասին տագնապի ահազանգ է տվել: С-135-ի բենզինի բաքում մնացել է 117 տոննա վառելիք:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչը ոչ մի կերպ չի մեկնաբանել միջադեպի մասին լուրերը: