Վրաերթի են ենթարկել երեք մարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-ին, “ԲՄՎ-320”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Տիգրան Մեծի պողոտայի եւ Գլինկայի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Թումանյան եւ Ղազար Փարպեցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը բուժօգնության է դիմել հիվանդանոց:  Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, “Ֆոլքսվագեն Վենտո”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել տարեց տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




Լրահոս