Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդել են նաև Բելառուսի վրա. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջներն անմիջական կերպով անդրադարձել են Բելառուսի տնտեսության վրա, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդին ու Ազգային ժողովին հղած իր ուղերձում:

Լուկաշենկոն նշել է, որ ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցների ազդեցության ողջ ընթացքում Բելառուսի տնտեսությունում տեղի են ունեցել բացասական գործընթացներ: Զգալիորեն նվազել է բելառուսական ռուբլու փոխարժեքը, արտաքին առևտրի ծավալները:

«Հարևանների խնդիրներն անհապաղ կերպով անդրադառնում են նաև մեր տնտեսության վրա: Այս արտաքին գործոնները մեզանից չեն կախված: Մենք ապրում ենք գլոբալ աշխարհում, որից պաշտպանվել անհնար է»,- ասել է Լուկաշենկոն:




Լրահոս