Ինչո՞ւ Հրանուշ Հակոբյանը գումարներ ներդնելու կոչով չի դիմում կաթողիկոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր խորհրդարանում փորձում էր խուսափել հարցերից` պատճառաբանելով, թե շտապում է հանդիպման:

Նշենք, որ օրեր առաջ նա սփյուռքահայերին կոչ էր արել, որ ակտիվորեն ՀՀ բանկերում գումար ներդնեն: Նրա հարցազրույցն ու կոչն իրարանցում էր առաջացրել համացանցում: Այնուամենայնիվ, լրագրողներին հաջողվեց մի քանի հարց ուղղել նախարարին:

Այն հարցին, թե երբևէ նախարարն ինքը ներդրում արե՞լ է, Հ. Հակոբյանը հայտարարեց, թե այդպիսի բաներով չի զբաղվում: Իսկ այն հարցը,  թե ինչու նույն կոչով չի դիմում կաթողիկոսին, որ Շվեյցարիայի բանկում դրված իր միլիոնները տեղափոխի հայկական բանկեր, Հ. Հակոբյանը որակեց ոչ տեղին:

Նա նշեց, թե հայկական բանկերում գումար ներդնելու գաղափարը նոր չէ, սակայն չպատասխանեց հարցին, թե արդեն կա՞ն սփյուռքահայեր, ովքեր ներդրումներ են կատարել: Նա խորհուրդ տվեց հետաքրքրվել բանկերից:

«Երկու օր առաջ ես բարեգործական մի ժողովի ժամանակ նույն միտքն ասացի, բանկային համակարգը պետք է հզորացնել, այդ կերպ մենք նրանց չենք վնասում, հակառակը, իրենք տոկոսներ են ստանում, եւ երկրորդ՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար, եւ բարեգործների երեք հարյուր մասնակիցները հոտնկայս ծափահարեցին»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:




Լրահոս