Էլեկտրաէներգիան կարող է թանկանալ. պատճառն ատոմակայանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրեց 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Նա նշեց, թե աշխատանքները երկու փուլով են իրականացվելու, որի ժամանակ էլ պարզ կլինի, թե երկարացման ծրագիրն ինչ արժեք կունենա: Ա. Գալստյանի խոսքով, եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ԱԷԿ-ը կստանա մինչև 2026 թ. շահագործման լիցենզիա:

«Քանի որ չհաջողվեց նոր բլոկի կառուցման աշխատանքները սկսել ժամկետում, ստիպված այս աշխատանքներն ենք սկսել, 2016 թ. վերջում է ավարտվում ժամկետը, հզորությունների լուրջ դեֆիցիտ կունենայինք: Դրա համար սկսեցինք երկարաձգման աշխատանքներ: Արդեն նախնական գնահատականը տրվել է, պահանջվում է 270 մլն գումար, նաև 30 մլն դրամաշնորհ տրամադրում է Ռուսաստանը»,- նշեց նա:

«Սակագնի վրա լրացուցիչ բեռ կնստի միայն վարկային ռեսուրսները վերցնելն ու դրանք մարելը, որոնք մենք վերցնելու ենք: Խոսքը մոտավորապես գնում է մինչև 2.5 դրամի մասին 1 կվտ/ժ դիմաց», – եզրափակեց նա:




Լրահոս