Գևորգ Սաֆարյանին այլ խուց են տեղափոխել. վերջինս դեռ հացադուլի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանն արդեն 12-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց նրա փաստաբան Հայկ Գրիգորյանը:

Վերջինիս տեղեկացմամբ` Գևորգ Սաֆարյանը թուլություն ունի, քանի որ 12 օր է` հաց չի կերել և չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Հայկ Գրիգորյանը նաև ասաց, որ Գ. Սաֆարյանին տեղափոխել են առանձին խուց, որտեղ կա ևս մեկ ազատազրկված անձ:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվեցին և ապա կալանավորվեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը` ապրիլի 24-ին անկարգություններ կազմակերպելու փորձի մեղադրանքով:




Լրահոս