Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայերին կոչ էր արել 1000 դոլար ներդնել հայաստանյան բանկերում: Այսօր նա լրագրողների հետ զրույցում նշել էր, թե այս գաղափարը նոր չէ և առաջ է քաշվել տարիներ առաջ:
Լրագրողներն այսօր Սփյուռքի նախարարի առաջարկի շուրջ զրուցեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: Նա նշեց, թե սփյուռքահայերի կողմից 1000-ական դոլար բանկում փող ներդնելը կարող է տնտեսությանը որոշակի աշխուժություն ապահովել, սակայն պատգամավորն ընդգծեց, թե պետք է ներդրումների համար բարենպաստ միջավայր ապահովել:
«Արդյոք միայն այդ կոչը բավարա՞ր է, որ այդ փոխանցումները լինեն: Կոչից զատ պետք է հիմնավորումներ լինեն, որ մարդիկ, ովքեր ներդրումներ պետք է կատարեն, պետք է վստահ լինեն, որ այդ ավանդների թե՛ գումարները, թե՛ տոկոսադրույքները երաշխավորված են»,- ընդգծեց նա:
«Միայն սփյուռքի նախարարը չէ, բոլորը պետք է կոչ անեն, բայց կոչից զատ անհրաժեշտ է, որպեսզի ենթակառուցվածքներ ապահովեն»,-հավելեց նա: