
Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլինն: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները ՝ հղում կատարելով Սաակաշվիլիի մերձավորներին:
Համաձայն տեղեկության՝ հանդիպումը եղել է փակ դռների հետևում ու տևել է մեկ ժամ:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնն ու ներկայացնում է այդ երկրի կառավարությունը: Սաակաշվիլին Ադրբեջան է ժամանել` մասնակցելու նախկին նախագահների ու վարչապետերի գագաթնաժողովին: