Ինչու «Ժառանգությունը» առաջարկներ չի ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտ ամսին սահմանադրական բարեփոխումների շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ, Ս. Սարգսյանն առաջարկել էր կարծիքներ և առաջարկներ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ: «Հրապարակ» օրաթերթին Սահմանադրական դատարանի նախագահ, բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն հայտնել է, թե կուսակցություններից միայն «Դաշնակցությունն» է առաջարկներ ներկայացրել, իսկ մնացած կուսակցություններից որևէ առաջարկ չեն ստացել:

Armlur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, ինչու որևէ առաջարկ չեն ներկայացրել, նշեց. «Մենք ասել ենք` քանի դեռ մեր առաջարկներն ընդունված չեն, մենք բովանդակային քննարկման մեջ չենք մտնի: Մենք առաջարկություններ ենք արել դեռևս անցած տարվանից և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Արդեն խիստ կասկածում ենք, որ սա իշխանության վերարտադրության համար նոր մեխանիզմ է»:

Նշենք, որ իշխանությանը ներկայացված կուսակցության առաջարկները մի քանիսն են` Ընտրական օրենսգրքի փոփոխություն, 100 % համամասնական և մեծամասնական ընտրացուցակների հրապարակում, ընդդիմությանն ավելի մեծ լծակների տրամադրում, կուսակցությունների ֆինանսավորման ավելացում` պետական անկախ մարմինների կողմից:




Լրահոս