Թանկարժեք մետաղների գները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆինանսների նախարարության ,Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանե գործակալության կողմից 15.10.12թ.-21.10.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւ յալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ`  գնման գին` 21321.43 (-156.01), բացթողնման գին` 23175.47 (-169.57),
ԱՐԾԱԹ` գնման գին` 408.80 (-10.02), բացթողնման գին` 444.35 (-10.89),  
ՊԼԱՏԻՆ`  գնման գին`20275.05 (-62.52), բացթողնման գին` 22038.10 (-67.95), 
ՊԱԼԱԴԻՈՒՄ`  գնման  գին`   7872.24 (-9.32),     բացթողնման գին`   8556.78 (-10.13):
Նշենք, որ միջազգային շուկաներում նախորդ շաբաթներում թանկարժեք մետաղների գնաճը հասավ իր պիկին, եւ նախորդ շաբաթվանից առկա են նվազման միտումներ: Հոկտեմբերի 4-ին ոսկու տրոյական ունցիան comex.GC-ում հասել է 1792 դոլարի, այնուհետ սկսել է նվազել, եւ հոկտեմբերի 15-ինն գնահատվել է 1743 դոլար: Ոսկու ամրապնդմանն, ընդհյանուր առմամբ, նպաստել են ԱՄՆ մեղմ դրամավարկային քաղաքականությունը: Արծաթի ունցիան հոկտեմբերի 15-ին comex.GC-ում գնահատվել է 33,16 դոլար, հոկտեմբերի 4-ի 35 դոլարի համեմատ: Արծաթի գնի վերաբերյալ բոլոր կանխատեսումները ուղղված են դեպի աճ, պայմանավորված աշխարհում արծաթի պաշարների նվազմամբ:




Լրահոս