Իրանի հանդեպ բոլոր պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի հանդեպ բոլոր պատժամիջոցները, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա ընդունվածները, չեղյալ կհայտարարվեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ընդունումից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ում ելույթը Շիրազ քաղաքում հեռարձակել է IRINN հեռուստաալիքը:

«Վեցնյակի» հետ բանակցող մեր թիմն ամեն ինչ անում է, որպեսզի պաշտպանի Իրանի ժողովրդի շահերը,- ընդգծել է նախագահը՝ ելույթ ունենալով Փարս նահանգում գրանցված բազմահազարանոց ցույցի ժամանակ:-Իրանի հանդեպ բոլոր պատժամիջոցները, այդ թվում` ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի հիման վրա կիրառվածները, չեղյալ կհայտարարվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ օրենքի ուժի մեջ մտնելուն պես»:

Խոսելով պատշամիջոցների չեղյալ հայտարարման տնտեսական ու սոցիալական հետևանքների մասին` Հասան Ռոհանին հավատացրել է հավաքվածներին, որ ֆինանսական ու տնտեսական հնարավորությունները, որոնք կբացվեն երկրի համար պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո, թույլ կտան իսլամական հանրապետությանը զգալիորեն ընդլայնել ազգային արտադրությունն ու նվազեցնել գործազրկությունը:




Լրահոս