Երեկ Էրեբունի համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Մի տղամարդ իր իսկ բնակարանում սպառնացել է կտրել մոր կոկորդը: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ տղան եղել է ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է մոր հետ, և ամեն ինչ այն աստիճան է լարվել, որ խոհանոցային դանակով սպառնացել է նրան մորթել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, մայր ու որդի միասին են ապրում, և երկուսն էլ հոգեպես անառողջ են: Նախկինում այս ընտանիքում գժտություններ հաճախ են եղել, և պարբերաբար հարազատներն իրար նկատմամբ բռնություն են կիրառել: Երեկ էլ բանը նրան է հասել, որ մայրը ստիպված է եղել դիմել իրավապահներին:
Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան, որ վախեցած կինը իրավապահներին խնդրել է որդուն հոգեբուժարան տեղափոխել: Թեպետ, նրանց ճանաչողները վստահ են, որ բուժում ստանալու անհրաժեշտություն ունի նաև մայրը: