«Մեկը կես միլիոն տվեց, 2 բիոզուգարան գնեց». Նաիրա Զոհրաբյանը հիշեց Տիգրան Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարից հետաքրքրվեց էներգետիկայի թանկացման հնարավորությանը, իսկ վերջինս էլ խուսափեց հստակ պատասխան տալ:

Ռեպլիկի կարգով արձագանքի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը խոսեց պատասխանատվության մասին, և հայտարարեց, որ հասարակությունը հստակ պետք է իմանա, թե ով ինչ չարաշահումներ է իրականացրել, և ինչ պատիժ է կրելու:

«Մեկը կես միլիոն տվեց երկու բիոզուգարան գնեց, որը հիմա որպես մետաղի ջարդոն է ծառայում, հետո մի քանի միլիոնանոց վարկեր բերեց, ու պարզվեց որ դրա զգալի մասը ծախսվել է դասախոսությւոնների վրա: Ի վերջո մեր երկրում պիտի՞ գործի հստակ պատասխանատվություն, ոչ թե այդքանից հետո գնան իրենց հանգիստը վայելելու հեռու մի տեղ «կոմֆորտ» պաշտոնում»,- հայտարարեց  Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս